Հիացած են «հմտություններով ու ընդունակություններով»

Հիացած են «հմտություններով ու ընդունակություններով»
Ոմանք զարմացած, իսկ ոմանք էլ ուղղակի հիացած են վարչապետ Տիգրան Սարգսյանի «հմտություններով ու ընդունակություններով»: Այսքան կարճ ժամանակում՝ ընդամենը երեք տարում կարողանալ հիմնովին ավերել երկրի տնտեսությունը եւ դա անել այնպես, որ ոչ մի լուրջ մեղադրանք չհնչի քո հասցեին: Ավելին՝ քաղաքական հենարանի իսպառ բացակայության պարագայում այնպես ամրապնդել սեփական դիրքերը, որ բոլոր թշնամիներիդ հարցերը հիմնովին լուծես, իսկ նրանցից ոմանց անգամ «թոշակի» ուղարկես, դրա համար իսկապես մեծ խելք ու հմտություններ են պահանջվում: