Մարտի 17 –ի՝ ժամը 18.00-ի դրությամբ

Մարտի 17 –ի՝ ժամը 18.00-ի դրությամբ
Փակ են Բերդ-Ճամբարակ, Զորավան-Բուժական ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը: Տեղացած առատ ձյան պատճառով Սիսիան-Գորիս և Գորիս-Կապան ճանապարհահատվածները անցանելի են միայն թեթև մարդատար մեքենաների համար: Դժվարանցանելի է Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհը: Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: 

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին` նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով: