Կստեղծվի Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցություն

Կստեղծվի Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցություն
«Մշակույթ» ՀԿ նախագահ Անի Զախարյանը Հայաստանում ձեւավորում է նոր քաղաքական թիմ եւ նոր կուսակցություն, որի անվանումն է՝ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցություն (ՀՆՔՄԿ): Նորաստեղծ կուսակցության նպատակն է՝ միավորել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին մեկ ընդհանուր քաղաքական տանիքի տակ եւ ապահովել կենտրոնական դիրք Հայաստանի համար համաշխարհային քաղաքական հարթակում եւ կենտրոնական դեր համաշխարհային քաղաքական թատերաբեմում: ՀՆՔՄԿ-ի համագումարը տեղի կունենա 2012թ. հունիսի 5-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում: