Դատախազություն. Թալինում ընտրակաշառք չի բաժանվել

Դատախազություն. Թալինում ընտրակաշառք չի բաժանվել
 ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է,որ  ՀՀ ոստիկանության Թալինի բաժինն ստուգել է  «Թալինում ընտրակաշառք են բաժանում» վերնագրով հոդվածում մատնանշված



հանգամանքները, որի արդյունքում Թալինի գյուղապետի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգը չի հաստատվել:







Մասնավորապես`  2012թ.   մայիսի 3-ին Արագածոտնի մարզի  դատախազությունը  հանձնարարել էր



ՀՀ ոստիկանության Թալինի բաժնին ստուգել նշված հոդվածում մատնանշված հանգամանքները: Ըստ հոդվածի` Արագածոտնի մարզի Թալին քաղաքն ու հարակից  մի քանի շրջաններն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու



Մկրտիչ Սափեյանի նախընտրական շտաբի պետ Հայկ Աթանեսյանը   հայտնել է, որ ՀՀԿ



ներկայացուցիչները Թալինի  տարածաշրջանի  գյուղապետերի միջոցով ընտրակաշառք են բաժանում ընտրողներին` ՀՀԿ-ի եւ նույն կուսակցության ընտրակարգով առաջադրված մեծամասնական թեկնածուի օգտին քվեարկելու համար:



Նյութերի նախապատրաստման  ընթացքում Հայկ Աթանեսյանը բացատրություն է տվել այն մասին, որ ընտրակաշառքի մասին խոսակցություններն ինքը լսել է  քաղաքացիներից` ազգաբնակչության հետ հանդիպումների ընթացքում, սակայն կոնկրետ քաղաքացի  իրեն չի  դիմել` ընտրակաշառք բաժանելու  վերաբերյալ, եւ կոնկրետ դեպք չգիտի:



Այդ մասին ինքը թղթակցին հայտնել է հեռախոսով` վերջինիս հարցերին պատասխանելու ժամանակ, նշելով, որ ինքն այդ  լուրերը լսել է խոսակցությունների տեսքով:



Նշել է նաեւ, որ դիմել է բնակչությանը` ընտրակաշառքի  վերաբերյալ ճշգրիտ փաստեր հայտնելու համար, սակայն վերջիններս նման տեղեկատվություն իրեն չեն հայտնել:



Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ, Դավթաշեն, Ն. Սասնաշեն, Ն.Բազմաբերդ, Պարտիզակ, Կարմրաշեն,



Ակունք, Դդմասար, Կանչ, Հակո, Զարինջա, համայնքների ղեկավարները բացատրություն են տվել այն մասին, որ համայնքներում իրենք կամ մեկ այլ անձ որևէ քաղաքացու ընտրակաշառք չեն առաջարկել



եւ չեն բաժանել, ՀՀԿ-ի կամ կուսակցության թեկնածուիկողմից իրենց ընտրակաշառք բաժանելու առաջարկ չի եղել, եւ նախընտրական քարոզարշավն իրականացվել է օրենքով սահմանված կարգով:



ՀՀ ոստիկանության  Թալինի բաժնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված տեղեկատվության իսկությունը ճշտելու համար: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընտրակաշառք բաժանելու դեպքեր չեն հայտնաբերվել,  պարզվել է, որայն իրականությանը չի համապատասխանում:



Այսպիսով, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀԿ-ն Թալինի տարածաշրջանումգյուղապետերի կամ այլ անձանց միջոցով ընտրակաշառք չի բաժանվել դիտարկվող  հոդվածում նշված փաստերն իրականությանը չեն համապատասխանում, ուստի`տվյալ դեպքում բացակայում է հանցագործության դեպքը:



Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ինմասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածով` որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել`հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: