ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնն է ուզում

ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնն է ուզում
ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է: Մեր աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սեւեռվել է այս պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է  վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի: Թեեւ նշում են նաեւ, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տեւական քննադատությունից հետո իրենց՝  կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի: Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու. մինչեւ նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել: