ՀԱԿ-ը դիմեց ՍԴ

ՀԱԿ-ը դիմեց ՍԴ
Հայ ազգային կոնգրեսը երեկ դիմել է Սահմանադրական դատարան` մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Հիշեցնենք, որ մինչեւ երեկ համամասնական ընտրակարգով մասնակցած քաղաքական ուժերը կարող էին դիմումներ ներկայացնել ՍԴ, եւ այդ հնարավորությունից, փաստորեն, օգտվեց միայն ՀԱԿ-ը: Իսկ մինչ այդ դիմումներ էին ներկայացրել մեծամասնական ընտրակարգով մասնակցած 6 թեկնածուներ: Ավելացնենք նաեւ, որ երեկվա դրությամբ ինքնաբացարկի մասին ԿԸՀ-ին դիմում ներկայացրել էր միայն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեեւ ողջ մամուլը հեղեղված է ինքնաբացարկների մասին տեղեկություններով: