Գեղարքունիքի նոր փոխմարզպետը Նորադուզի նախկին գյուղապետն է

Գեղարքունիքի նոր փոխմարզպետը Նորադուզի նախկին գյուղապետն է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ երեկ Գեղարքունիքի փոխմարզպետ է նշանակվել Անդրանիկ Հակոբյանը: Երբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին հարցրինք, թե ով է նորանշանակը, վերջինս մեզ ներկայացրեց կենսագրական փաստեր՝ դրանով հայտնելով իր դրական վերաբերմունքը նոր կոլեգայի հանդեպ: «Նորադուզի նախկին գյուղապետն է, երեք անգամ ընտրվել է համայնքապետի պաշտոնում, ապա մանկավարժական գործունեություն ծավալել դպրոցում, ինչպես նաեւ դասավանդել Գավառի համալսարանում: Ծնունդով նորադուզցի է, եթե այսքան ճանաչում եմ ու գիտեմ կենսագրությունը, ուրեմն պա՞րզ չի իմ կարծիքը»,-ասաց Գեղարքունիքի մարզպետը: Նշենք, որ նախկին փոխմարզպետը ՀՀԿ-ական Արտյուշա Ղուկասյանն էր, ով մոտ 10 օր առաջ ազատվեց աշխատանքից: