Վարդան Օսկանյանի քրեական հետապնդումը նախագահական ընտրություններում հավակնություններ ունեցողներին վարկաբեկելու փորձ է

Վարդան Օսկանյանի քրեական հետապնդումը նախագահական ընտրություններում հավակնություններ ունեցողներին վարկաբեկելու փորձ է
Այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովի հանրապետական մեծամասնությունը 64 կողմ եւ 6 դեմ ձայներով թույլատրեց ՀՀ գլխավոր դատախազին՝ Հհ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման քրեական գործում ներգրավվել որպես մեղադրյալ, «Հրապարակն» իր կայքում ընթերցողներին առաջարկեց պատասխանել հետեւյալ հարցին. «Ինչ խնդիր է լուծում իշխանությունը Վարդան Օսկանյանի քրեական հետապնդմամբ»: Հարցմանը մասնակցել է 354 ընթերցող:



Հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ Օսկանյանի քրեական հետապնդումը նախագահական ընտրություններում հավակնություններ ունեցողներին վարկաբեկելու փորձ է (176 ձայն): 126 ձայն, կամ 36 տոկոսը կարծում է, որ տեղի ունեցողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ընդդիմադիր հայացքներ ունեցողների ակտիվությունը նվազեցնելու փորձ է , 30 ընթերցող կամ հարցվածներչի 8 տոկոսը վստահ է, որ իշխանությունը ցույց է տալիս, որ չկան անպատժելի մարդիկ՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, իսկ 22  ընթեևրցողի կամ հարցվածների 6 տոկոսի կարծիքով էլ իշխանությունը կանխում է դրսից կեղտոտ փողեր Հայաստան մտցնելու, Հայաստանում փողերի լվացման փորձերը:



Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին երբ սկսեցին Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ այս զարգացումները մեր ընթերցողների շրջանում անցկացրած հարցման մասնակիցների 31 տոկոսը պատասխանեց, որ Վարդան Օսկանյանն ավելի ակտիվ կզբաղվի քաղաքականությամբ: