Նվաճումներ եւ հեռանկարներ

Նվաճումներ եւ հեռանկարներ
Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի զարգացման հիմնադրամի կազմակերպած երեւանյան առաջին բիզնես-ֆորումը: «ԵվրազԷՍ՝ նվաճումներ եւ հեռանկարներ, ազատ առեւտրի գոտի, մաքսային միություն եւ միասնական տնտեսական տարածք». սրանք են այն թեմաները, որոնք քննարկվելու են բավականին ներկայացուցչական կազմով:



 



Օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ են հրավիրված Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ուկրաինայից: Հավաքին կմասնակցի նաեւ Եվրասիական միության ջատագով ԲՀԿ-ն, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Ավելին՝ համակազմակերպիչներից մեկն էլ «Մուլտի կոնցեռնն» է: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն այս ֆորումի մեկնարկային միջոցառմանը, որը տեղի է ունեցել  հոկտեմբերի 12-ին, չի մասնակցել, իսկ ԲՀԿ մամլո խոսնակն էլ պատճառաբանել էր, թե այսօրվա միջոցառմանն են մասնակցելու: