Ճանապարհորդ Զուրաբյանը չպատասխանեց

Ճանապարհորդ Զուրաբյանը չպատասխանեց
Երեկ մեր թղթակիցը Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է. «Իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը, որ Ձեր անձնագրում վերջին շրջանում Ռուսաստանի սահմանն անցնելու մի քանի տասնյակ կնիք կա, հիմնականում՝ օդային, մեկ-երկուսը՝ Վրաստանի ճանապարհով: Ի՞նչ եք արել Մոսկվա կատարած այդքան այցերի ընթացքում»: Սակայն ՀԱԿ համակարգողը հրաժարվել է պատասխանել հարցին: Հրաժարվել է պատասխանել նաեւ այն հարցին, թե գուցե այդ ուղեւորություններից մի մասի ժամանակ Մոսկվայից Միացյալ Նահանգնե՞ր է մեկնել: Ինչպես ասում են՝ չպատասխանելն էլ պատասխան է: