Որակյալ կրթությունը` առաջընթացի գրավական

Որակյալ կրթությունը` առաջընթացի գրավական
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարեւոր է համարում սերունդների կրթությանն ուղղված ջանքերը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությունն այդ տրամաբանության արդյունք է:



 



Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում կայացած համատեղ ասուլիսում ներկայացվել են դպրոցների եւ բուհերի վարկանիշավորման ուղղությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվող քայլերը: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ նախարարության զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:



 



Արդյունավետ կրթության վերաբերյալ վարկանիշի ձեւավորումը ներկայում իրականացվում է հասարակական կարծիքի հիման վրա, ինչը կարող է լինել նաեւ սուբյեկտիվ: Վարկանիշավորման այդ եղանակը փոխարինվում է մասնագիտական մեթոդաբանությամբ: Այն, ի դեպ, արդեն մշակվել եւ հաստատվել է: Նման բարեփոխման հիմքում «Հանրակրթության մասին» օրենքն ու Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու պահանջներն են:



 



Վարկանիշավորման ազգային մոդել մշակելու արդյունավետ տարբերակը միջազգային լավագույն փորձի տեղայնացումն է: Հայաստանն ընդգրկված է այն 10-15 երկրների ցանկում, որոնք հավակնում են այդ նորարարության ներդրմանը: Տարվա ընթացքում մշակված գործիքները հաջորդ տարի փորձարարական եղանակով կներդրվեն, եւ միայն դրա ավարտին վերջնականապես կբանաձեւվի ամբողջ մեթոդաբանությունը:



 



Առաջին անգամ ներմուծվող այս գործիքները հավակնում են ստեղծել օբյեկտիվ հիմք` բուհերի եւ դպրոցների  գործունեության գնահատման համար: Այն կարեւոր է հասարակության առջեւ հաշվետու լինելու եւ թափանցիկության ապահովման տեսակետից: «Ժամանակակից աշխարհին հատուկ ինֆորմացիոն առատությունը պարտավորեցնում է գտնել որակյալ կրթություն ստանալու առավել արդյունավետ ուղիները: Երկրի մրցակցային առավելությունն ընդգծելու ամենախոստումնալից միջոցը գիտելիքն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կրթական նախաձեռնություններին աջակցել է հետեւողական պատրաստակամությամբ: Նպատակը` գիտական ներուժը երկրի առաջընթացին ծառայեցնելն է»,-ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը` նախարարության զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:



 



Սպասեք ավելին: «ՎիվաՍել-ՄՏՍ»... Ավելին, քան օպերատոր: