ՀԱԿ-ը կդառնա կուսակցությո՞ւն

ՀԱԿ-ը կդառնա կուսակցությո՞ւն
Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում կրկին ներքին քննարկման առարկա է Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը: Որն այնքան էլ նոր չէ. դեռ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հանձնարարել էր Գագիկ Ջհանգիրյանին` ուսումնասիրել այս խնդիրը եւ իրավական դաշտը` նման լուծման գնալու համար:



 



Բանն այն է, որ կուսակցություն դառնալու դեպքում բավականին հարցեր կլուծվեն, այդ թվում եւ իրավահաջորդի խնդիրը, սակայն կառաջանան շատ նոր խնդիրներ եւս: Մյուս կողմից էլ կառաջանա հարցը, թե ովքեր կցանկանան տարրալուծվել այդ կուսակցությունում` քանդելով սեփականը, եթե ՀՀՇ-ում անգամ այդ հարցի նկատմամբ չկա միանշանակ մոտեցում: