Գոռ Սուջյանը «Եվրատեսիլում» կներկայացնի Lonely Planet երգը

Գոռ Սուջյանը «Եվրատեսիլում» կներկայացնի Lonely Planet երգը
Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղի ունեցավ այն երգի ընտրությունն ու քվեարկությունը, որը «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը կկատարի «Եվրատեսիլ 2013»-ում: Ներկայացվել էր ավելի քան 70 հայտ, որոնցից ընտրվել էին չորս լավագույնները`  Lying, Lonely Planet, No time, Toy Planet:



Հեռուստադիտողների և ժյուրիի անդամների քվեարկության արդյունքում առաջնությունը տրվեց Lonely Planet երգին:



Հիշեցնենք, որ երգի միջազգային հանրահայտ մրցույթն այս անգամ կայանալու է մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում: