Կատա՞կ, թե՞ սադրանք. Սերժ Սարգսյանի անունից նամակ է տարածվել

Կատա՞կ, թե՞ սադրանք. Սերժ Սարգսյանի անունից նամակ է տարածվել
[email protected] եւ [email protected]  հասցեներից ստացել ենք «Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը   Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին» վերնագրված նամակ: Տեքստից ակնհայտ է,որ դրա հեղինակը չի կարող լինել Սերժ Սարգսյանը կամ նրա թիմը: Նամակի ֆայլի անունն է Զարուհի Փոստանջյան:



Այսօր մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական քառօրյան: Նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցանկանում էր ընթերցել նշված նամակ, սակայն մոտ մեկ րոպե այն լսելուց հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը, քանի որ ներկայացվածը օրակարգի հետ կապ չունի:



 



Ներկայացում ենք նամակը, առանց միջամտության:



 



 



«Սիրելի´ Րաֆֆի,



 



Փետրվարի 18-ից հետո ես փնտրում եմ, թե որն է ճիշտ եւ սխալ որոշումը քաղաքականության մեջ եւ առօրյա կյանքում:



 



Կա հին Սոկրատյան սկզբունք՝ «Ավելի լավ է  անարդարություն կրել, քան գործել անարդարացիորեն»:



 



Ես հասկացել եմ՝ մենք պարտվել  ենք, երբ  բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել ենք հակադրության մեջ:



 



Իրականում ես բարու եւ չարի մասին  մտածում եմ ինքս իմ մեջ, իսկ քաղաքական դաշտում գործում եմ այլոց հետ միասին, որը հիմնականում համերաշխ չէ  բարոյականության հետ:



 



Ես հասկանում եմ, որ սխալվել եմ քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար՝   անտեսելով անհրաժեշտ  համերաշխության սկզբունքի հարգումը:



 



Ամեն օր հետեւում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ ինչպես ես կրում անարդարությունը:



 



Տեսնում եւ զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են եւ դու էլ ես սիրում:



 



Տեսնում եմ՝ ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը:



 



Տեսնում եմ՝ ինչպես լինելով մենակ, ապացուցեցիր, որ միասնական ես եւ հավաքական:



 



Սերելի´ Րաֆֆի, ընդունում  եմ քո հաղթանակը, մեր հավաքական  եւ միասնական հաղթանակը:



 



Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին եւ օրակարգը:



 



Անկեղծ եւ անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլեւս չեմ ցանկանում լինել «փոքր մարդ», արգելափակված մութ զննդանում, ես չեմ ցանկանում  խուսափել պատասխանատվությունից:



 



Ապրիլի 9-ին Ազատության եւ Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ   մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության  4-րդ  նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությանը:  Որից հետո նրանից  հայցում եմ՝ ներում շնորհել ինձ եւ բոլորիս»: