Առանձին ԲՀԿ-ականներ դեմ են ԱԺ հատուկ նիստին

Առանձին ԲՀԿ-ականներ դեմ են ԱԺ հատուկ նիստին
Ըստ ԱԺ կանոնակարգի, ՀՀ նախագահի ինաուգուրացիայի հատուկ նիստն այլ դահլիճում՝ ոչ ԱԺ-ում, տեղի ունենալն ամրագրվում է առանձին օրենքի նախագծով, որը երեկ ներկայացրեց ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Գալուստ Սահակյանը:



 



Օրինագիծն արժանացավ ԱԺ մեծամասնության հավանությանը: Այնուհանդերձ, հետաքրքիր էր ԲՀԿ քվեարկությունը. ԲՀԿ ֆրակցիայի 25 պատգամավոր քվեարկել էր ձեռնպահ, իսկ Տիգրան Ստեփանյանն ու Մելիք Մանուկյանը (Շիշ Մելո)՝ դեմ: ԲՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մինչեւ բուն քվեարկությունը ԲՀԿ-ն չի կարողացել գտնել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի հարցնի, թե ինչպես են քվեարկելու, եւ նման ձեւով քվեարկելու որոշումն ընդունել են Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ այս օրերին Գագիկ Ծառուկյանը գտնվում է Դուբայում: Չնայած որոշ ԲՀԿ-ականներ պնդում էին, որ «նա լավ էլ տեղյակ է եղել, պարզապես մեզ են այդպես ներկայացնում»: