Մոլորվել էր Լանջիկ գյուղի դաշտերում

Մոլորվել էր Լանջիկ գյուղի դաշտերում
Այսօր ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում գտնվող դաշտավայրում ժամը 16.00-ի սահմաններում մոլորվել է Օշական գյուղի բնակիչ՝ 1943թ. ծնված Ն. Գևորգյանը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել Լանջիկի գյուղապետը և Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի հերթապահ ոստիկանը: Ժամը 21.28-ին հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների և Լանջիկ գյուղի բնակիչների հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները:



Ժամը 21.50-ին պարզվել է, որ Ն.Գևորգյանը մոլորվել էր, այնուհետև՝ պատահական մեքենայով վերադարձել տուն: