Փակ շուկան մասնավորեցվելով փրկվեց կործանումից

Փակ շուկան մասնավորեցվելով փրկվեց կործանումից

Պետք չէ այժմ պայքարել, երբ Փակ շուկան բարեկարգվում է, այլ այն ժամանակ էր պետք պայքարել, երբ շուկան գործում էր անմխիթար պայմաններում. Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` ավելացնելով, որ խնդիր չի տեսնում, որ շուկայի կողքին լինի խանութ: «Պետությունը ռեսուրսներ չուներ ամրացնելու և վերակառուցնելու համար, ինչո՞ւ այն ժամանակ չէին բողոքում, որ իրենց աչքի առջև կործանվում էր շենքը, իսկ այժմ, երբ բարեկարգվել է Փակ շուկայի համար պայքարողները այժմ էլ պատճառաբանում են, որ ներսում ամեն ինչ փոխվել է` կամարներ են քանդվել, այդ իսկ պատճառով էլ պայքարում են, որ հուշարձանը չոչնչացվի: Ս. Սուրենյանցի խոսքերով, եթե շուկան չմասնավորեցվեր, ապա դրա տեսքն այսօր շատ ավելի վատը կարող էր լիներ: «Այն, երբ պետական կառույց էր, ավելի անմխիթար վիճակում էր գտնվում»,-ասաց Սուրենյանցը: