Ոստիկանապետը ինքնատիպ ազդականչեր է սիրում

Ոստիկանապետը  ինքնատիպ ազդականչեր է սիրում

Պարզվում է` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավականին ինքնատիպ ազդականչեր է սիրում: Սկզբում նրա «պոզիվնոն» եղել է Բերկուտ: Սա ամենամեծ արծիվն է. գիշատիչների ընտանիքի անդամը նախընտրում է ապրել առանձին` սարերում, կերակրվում է կրծողներով, հաճախ է հարձակվում ոչխարների վրա (ըստ «Վիքիպեդիայի»): Սակայն Գասպարյանի այսօրվա «պոզիվնոն» Նոյ է, որի տապանն իջավ Արարատի գագաթին` ջրհեղեղից հետո: Սրանից էր երեւի տպավորված Րաֆֆի Հովհաննիսյանը, որ նրան կոչում էր Զորավար ու աղոթում նրա հետ: