Միթե՞ նամակը կփրկի Ծածկած շուկան (տեսանյութ)

Միթե՞ նամակը կփրկի Ծածկած շուկան (տեսանյութ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այսօր կրկին ակցիա իրականացրեց Մատենադարանի մոտ, որտեղ ընթանում էր «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը: Քաղաքացիական ակտիվիստները նամակ էին գրել, որում գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ էին անում «Ծածկած շուկայի» հարցը դնել քննարկման:Ակցիայի մասնակիցները նամակը հանձնեցին Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին: Մանրամասները տեսանյութում: «Մենք հույս ունենք, որ մեր նամակին կպատասխանեն և այնտեղ նշված կլինի գիտաժողովի եզրակացությունը «Փակ շուկայի» վերաբերյալ»,-ասաց ակցիայի անդամ Վարդան Հակովյանը ավելացնելով, որ նրանց միջոցվ հնարավոր կլինի գործադրել ճնշումներ պատկան կառույցների նկատմամբ, որպեսզի նրանք վերադարձնեն հուշարձանը հանրությանը իր նախկին տեսքով: