Արգենտինան «Օսկարի» է ներկայացրել ֆիլմը` Նատալյա Օրեյրոյի մասնակցությամբ

Արգենտինան «Օսկարի» է ներկայացրել ֆիլմը`  Նատալյա Օրեյրոյի մասնակցությամբ

Արգենտինայի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան որոշել է «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում «Օսկարի»  ներկայացնել ռեժիսոր Լյուսիա Պուենսոյի «Վակոլդա» ֆիլմը:



Հանրահայտ Նատալյա Օրեյրոյի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է Խուան Խոսե Կապանելիի «Կախարդական ֆուտբոլ» ֆիլմին: Քվեարկության արդյունքում «Վակոլդան» ստացել է 50,3% ձայն, իսկ «Կախարդական ֆուտբոլը»` 37,75%:



Կինոժապավենը պատմում է արգենտինական Պատագոնիայում թաքնվող նացիստական հանցագործ Յոզեֆ Մենգելի և արգենտինական ընտանիքի հետ նրա հարաբերությունների մասին: