Քաղաքական գործիչներին ներկայացվող պահանջներն իջել են «պլինտուսի» մակարդակի

Քաղաքական գործիչներին ներկայացվող պահանջներն իջել են «պլինտուսի» մակարդակի

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Այս անգամ նա անդրադարձել է քաղաքական գործիչներին և նրանց ներկայացվող պահանջներին.



 



«Իջել է, իրոք իջել է քաղաքական գործիչներին ներկայացվող պահանջների մակարդակը: Այն արդեն «պլինտուսի» մակարդակի է…Ներկա ստեղծված չափանիշներով, եթե գնահատենք, ապա պետք է քաղաքական գործիչ համարենք նաև Լֆիկի կանանց մատյան գնդի անդամներին, ընդդիմադիր ուժերի ԲՏՌ-ներին, հանրահավաքների, երթերի, ցույցերի ժամանակ դրոշ ու լոզունգ բռնող, «երեք մանեթանոց» լացողների նման գոռգոռացող լաչառ կանանց գվարդիայի առաջամարտիկներին…Դե «դուխով են» էլի…



 



Շատերին թվում է, որ լավ քաղաքական գործիչները նրանք են, ովքեր ունեն անկանխատեսելի հոգեխառնվածք, անհավասարակշիռ բնավորություն, անպայման լկտի գոռումգոչում են, լաչառություն անում, ամոթները կորցրած ուր ասես, որտեղ ասես, երբ ասես հայհոյում են իշխանություններին:



 



Մինչդեռ քաղաքական գործիչը դա խելացի, ողջախոհ, կայացած, կենսափորձով, բազմակողմանի զարգացած, սթափ դատող, պետության, հայրենիքի ապագայով և հեղինակությամբ մտահոգված անձն է… Ունե՞ն նման արժանիքներ մերօրյա «քաղաքական գործիչները»... Իհարկե ոչ: Եթե կան էլ, հավանաբար մեկ ձեռքի մատերն էլ հերիք են նրանց թվարկելու համար:
Զարուհին քաղաքական գործի՞չ... Նա լավագույն դեպքում միջին մեծության ֆիրմայի իրավաբան կարող է աշխատել`ընդամենը…»: