Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ՄՄ-ին միանալու որոշումը

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ՄՄ-ին միանալու որոշումը

 «Մաքսային միության անդամակցելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի հետ համագործակցության հերթական քայլն էր։ Եվ զարմանալի ոչինչ տեղի չի ունեցել։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի ստորագրմամբ կշահի թե Հայաստանը, և թե Ռուսաստանը։ Մենք ուղղակի ողջունում ենք դա»,- այս մասին Ստեփանակերտ այցելած ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղը ևս կմտնի Մաքսային միություն, նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց, թե Ղարաբաղը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ հաշվի առնելով ճանաչված չլինելու կարգավիճակը։ «Եթե մեզ հրավիրեին, այլ հարց է։ Մենք քննարկումներ կանեինք, խորհրդակցություններ կանցկացնեինք և կորոշեինք՝ մտնել, թե չմտնել Մաքսային միություն»,- ասաց Բակո Սահակյանը։ 



Azatutyun.am