Հայաստանը մասնակցում էր դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա 2013» առաջնությանը

Հայաստանը մասնակցում էր դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա 2013» առաջնությանը

Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան 2011 թվականից հանդիսանում է Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք է ստացել մասնակցելու միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին:



 



Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցում էր դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա 2013» առաջնությանը, որը տեղի էր ունենում Բրազիլիայի ֆեդերատիվ հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում ս/թվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը:



 



«Գիմազիադա 2013»-ում ընդգրկված էր 8 մարզաձև: Հայաստանի մարզիկները հանդես եկան 5 մարզաձևերում` լող, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ և ձյուդո: Առաջնությանը մասնակցում էին շուրջ 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրեց 14-րդ տեղը` նվաճելով 1 ոսկե և 3 բրոնզե մեդալներ: Առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչներից մեդալներ են նվաճել շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը` ոսկե մեդալ, լողորդ Վահան Մխիթարյանը` բրոնզե մեդալ, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը, համապատասխանաբար բրոնզե մեդալներ: