Որ նախագահը թեկնածու չի, պակաս ստրկամտորե՞ն եք յոթը ծալք խոնարհվում

Որ նախագահը  թեկնածու չի,  պակաս ստրկամտորե՞ն եք յոթը ծալք խոնարհվում

 



 Որ նախագահը թեկնածու չի,  պակաս ստրկամտորե՞ն եք յոթը ծալք խոնարհվում



 



Երկու-երեք շաբաթվա մեջ երկու լավ պապաների գիտնական տղերք ունեցանք: Մեկը Գալուստի տղան էր, որ  անձայն- անծպտուն գիտնական դարձավ, մեկն էլ`  Անդրանիկի տղան: Էդ դեռ մեր իմացածով: Մեկը չլինի՞ ասի՝ արա դուք քանի՞ գլուխ ունեք, որ ձեր նախագահի գլխով թռչում եք: Նախագահը որ թեկնածու չի, չի լինու՞մ, թե՞ պակաս ստրկամտորեն եք յոթը ծալք խոնարհվում: Խոնարհվելու համար պետք չի թեկնածու դառնալ, դրա համար լրիվ հերիքում է ձեր փակովի- բացովի մեջքը: Ղեկավար պոստում համ աշխատում, համ գռփում- չռփում եք՝ համ էլ գիտական հայտնագործություն անու՞մ: Դուք միայն մի թեզ կարող եք պաշտպանել՝ ինչպե՞ս ավելի օպտիմալ թալանել հայ ժողովրդին՝ այսօր, վաղը և հավիտյանս հավիտենեից՝ օխտը պորտով: Դեռ Տարոնից ուշքի չեկած, հիմա էլ Հեղինե Բիշարյանն է այազ-բայազ անում՝ դիսերտացիայիս թեման է՝  «Խրիմյան Հայրիկի մանկավարժական հայացքները եւ գործունեությունը»: Լավ պատմվածքներ է գրել՝ դաստիարակչական բնույթի, կնոջ դերի մասին։ Չասե՞ս՝ այ բալամ, դու ու՜ր , Խրիմյան Հայրիկն ու՜ր… Խի՞, որ քո լեզուն մի քիչ արագ է ֆռռում, Խրիմյան Հայրիկի վրով պիտի անցնե՞ս: Սրբություններից հեռու մնացեք. Վասակ Սյունեցու, Մերուժան Արծրունու մասով խորացեք, թե ոնց են դավաճանում սեփական ժողովրդին: Այդ հարցում ՕԵԿ-ը բավականին փորձառու է, լավ գիտական աշխատանք կստացվի: Հրաժարվելով պատրիարքությունից, ահա թե ինչ է գրում Խրիմյան Հայրիկը. «Պիտի դառնամ հայրենիքս,  լռեմ, բերանս հողին տամ, թուղթ ու գրիչ սիրեմ, վասն զի փորձառությամբ հասկցա, որ այս աշխարհին մեջ մարդ մեծ պաշտոնի գլուխ անցնելով կարող չէ այնպես մեծագործել, ինչպես յուր և ազգին փափագն է»: Խրիմյան Հայրիկը պարզ ասում է՝ Հեղինե ջան, պոստի մարդը, մի բանի գլուխ անցած մարդը չի կարող մեծագործել: Չի կարող մի բանի մասին թեզ գրել, որից շատ հեռու է: Դե հիմա բերան բացի ու ասի, որ այն արժեքները, որոնք դավանել է Խրիմյան Հայրիկը, քեզ հարազատ է, որ դու կարող ես ժողովրդի սրտից մի բան ասել, որ մեկը կհավատա քեզ: Որ չեն հավատալու, պաշտպանում ես որ ի՞նչ անես: Քամին զանա, դու պարի:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ