Մենք արվեստը կողքից դիտորդներ, հավանողներ կամ չհավանողներ ենք

Մենք արվեստը կողքից դիտորդներ, հավանողներ կամ չհավանողներ ենք

«21-րդ դարում ոչ մի բան չկա, ընդ որում մշակույթ ու արվեստ» , - ասում է արվեստը սիրող և գնահատող Արև Զորիկյանը:



Այս դարի արվեստի մասին կարծիքները շատ հաճախ բացասական են հնչում: Հազվադեպ են հանդիպում երիտասարդներ, ովքեր գոնե կարողանում են առանձնացնել, կամ շեշտել ինչ-որ յուրահատկություն, որն ապրում է, բայց չի նկատվում:



Ուսանողուհի Շուշան Գալստյանը՝ 20-րդ դարի նկարիչ Սիմոն Գալստյանի թոռնուհին, նկատեց, - Թե հայ, թե արտասահմանցի նկարիչների շրջանում շատ են էնպիսի ստեղծագործողներ, որոնք իսկական տաղանդ են, երբեմն հանճարներ էլ են հանդիպում։ Բայց նրանցից գրեթե ոչ ոք գնահատված չէ ու ոչ մի հնարավորություն չունի առաջ գնալու։ Արվեստից կորել ա հիմնական գաղափարը` գեղեցկությունը։ Հիմա կոնկրետ կերպարվեստում գնահատվում են մինիմալիստական աբսուրդ ֆիգուրները, որոնք պատկերելու համար առանձնապես տաղանդ չի պահանջվում։ Վստահ կարող եմ ասել, որ 10 տարեկան երեխան կարող է նույնը նկարել։ Իմ կարծիքով ժամանակակից ամենատաղանդավոր նկարիչը, էս դեպում` նկարչուհին, Ագնես Սեսիլն ա։ Իմ իմացած նկարիչներից մենակ իր մոտ են պահպանվել աչքին հաճելի գունային գամման, համեմատաբար ավելի ռեալիստական պատկերները ու տրամադրությունը:



Հաճելի է այն դիտողականությունը, որը դեռ մնացել է ներկայիս սերնդի ներկայացուցիչների մեջ: Սակայն կան նաև նրանք, ովքեր կարողանում են նաև խելացի դատել, երբ չեն եղել արվեստի մեջ և չեն զգացել այն ինչ զգում են հենց նկարողները:



«Grqamol.am» և «Գրքամոլ»  ֆեյսբուքյան էջի հիմնադիրներից Համլետ Մուրադյանը ասաց, - Մի տեսակետ հնչեցնեմ, կարող է մի քիչ տարօրինակ թվալ: Իմ կարծիքով, արվեստը և արվեստի գործերը ստեղծված են միայն արվեստագետների համար: Այսինքն տեսեք, երբ որ արվեստագետը արվեստի գործ է ստեղծում՝ լինի դա օրինակի համար նկար կամ երաժշտություն, նա այդ արվեստի գործի մեջ ներդրել է իր հոգու՝ արվեստագետի մի մասնիկը, որը կարող է ամբողջությամբ հասկանալ և ընկալել միայն մեկ ուրիշ արվեստագետ: Այսինքն մենք՝ մարդիկս, կարող ենք տեսնել նրանց աշխատանքները, հավանել կամ չհավանել, փորձել պարզաբանել դրանց իմաստը, բացահայտումներ կատարել որոշ չափով, սակայն իմ կարծիքով, արվեստը ստեղծված է միայն արվեստագետների համար, քանզի միայն նրանք են յուրովի ու ամբողջությամբ հասկանում ստեղծագործական աշխատանքն իր ամբողջ ոգեղեն պարունակությամբ, մենք արվեստը կողքից դիտորդներ, հավանողներ կամ չհավանողներ ենք:



Ասելիքները արվեստի մասին կարող են լինել շատ և բազմակարծիք, բայց ամեն մեկն ապրում է այն աշխարհում, որտեղ իրեն ուրախ են: Սալվադոր Դալին, որ իր դարաշրջանի հայտնի նկարիչներից էր, ասել է. «Պետք չէ վախենալ կատարելությունից, միևնույնն է դու դրան չես հասնի» :



 



Մանե Մարգարյան