Ախք-ը նե՜նց յախք բան ասաց

Ախք-ը  նե՜նց յախք բան ասաց

Ախք-ը  նե՜նց յախք բան ասաց,  որ չես հասկանում՝ ինչու ասաց: Ռուսաստանը, ի՜նչ մեծ առաջխաղացում, Գեղարքունիկի Գագարին համայնքում պահելու է ՌԴ-ի պետական պահուստները: Մտածում եմ՝ տեսնես Ռուսաստանը որ էդտեղ զենք ու զինամթերք պահեր՝ ԱԽՔ- ը էլի տեղը կասե՞ր: Փառք Աստծո, որ պեչենի և սնունդ է պահվելու, բայց ռազմական իրավիճակում պահեստավորված սնունդը  զենքից էլ կարևոր է, տեղն ինչու՞ է ասում, մանավանդ որ իր ասած «Հայռուսպետռեզերվ»-ում պահվելու են Ռուսաստանի պետական պահուստները: Մյուս կողմից՝ էս քաղցած ժողովրդի քթի տակ, որ օրվա կարճաժամկետ հացը չի կարողանում հոգալ, երկարաժամկետ սնունդ են պահում, որ նեղ օրը օգտագործե՞ն… Սրանից էլ նեղ օ՞ր… սրանից էլ արտակարգ իրավիճակ… սրանից է աղետ…սրանից էլ ճգնաժամային իրավիճա՞կ… Խի աղետը պոզ ու պոչո՞վ է լինում, թե՞ բեղ ու մորուքով: Հայաստանցին երկու ոտք  փոխ առած երկրից փախչում է, որ դրսում մի կտոր հաց աշխատի, Ռուսաստանն իր խստացված օրենքով էդ հացի հույսն էլ կտրեց: Հիմա հացը բերում քաղցած ու գազազած ժողովրդի քթի տա՞կ է պահում: Հետն էլ ասում՝ որ աղետ լինի, կուտեք, որ աղետ չլինի ու սննդի ժամկետը լրանալուն մոտ լինի, շուկայում կվաճառվի: Է՜ քյոհնա ապրանք է, քյոհնա ապրանք է էլի՜, հենա աղավարի աղբարկղերից կարիքի դեպքում անվճար ուտում են… Սա՛ է ձեր պահած երկիրը, հարգելի յախք, կներեք՝ ԱԽՔ:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ