«Լուսավորման» երթն ավարտվեց (լուսանկարներ, տեսանյութ)

«Լուսավորման» երթն ավարտվեց (լուսանկարներ, տեսանյութ)

Մեքենաներով, հեծանիվներով, այս անգամ էլ լապտերներով «Լուսավորման» երթ անցկացրեցին «Դեմ եմ» նախաձեռնության անդամները:



 



Մատենադարանի մոտից 5000 երիտասարդներ, թմբուկներով լապտերներով, ՙԴեմ եմ պարտադիրին՚ պաստառներով իրականացրեցին իրազեկման երթ: Լապտերները միացրած, «Մենք հաղթելու ենք» կոչերով Մատենադարանի մոտից Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով ակցիայի մասնակիցները հասան Ազատության հրապարակ:



 



Ողջ ճանապարհին իրազեկում էին, թե ինչ է իրենից ներկայացնում «Պարտադիր Կուտակային կենսաթոշակի համակարգը»:



 



Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության Լուսավորման երթի մասնակիցները Հանրապետության Հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին ուկրաինական «Եվրամայդանի» զոհերի հիշատակը: Այնուհետև ներկաները շրջվեցին դեպի Կառավարության շենք և սկսեցին վանկարկել՝ ՙա-մոթ, ա-մոթ՚:



 



2 ժամ տևած լուսավորման երթից հետո Ազատության հրապարակում «Յաղթանակ, հաղթանակ» կոչերով և մեր երկրի հիմնը երգելվ ավարտեցին երթը:



 



Աննա Մաթևոսյան