Հելա գետը ջրի

Հելա գետը ջրի

Հելա գետը ջրի,
Հելա գետը ջրի,
Որ ջուր բերեմ պղտոր
Բուլկի նախարարին:

Մեր գետերի ջուրը,
Մեր գետերի մուրը



Թող որ անուշ լինի
Մեր նախարարներին:

Խմեք ու հասկացեք,
Թե մենք ինչ ենք խմում,
Որ էլ Մարիոթներում,
Հանքերից չխոսեք:

Թե որ լավն է ջուրը,



Թե որ լավն է ջուրը,
Ա՜յ Բուլկի ջան ինչու՞
Ջուրը  կում չես անում:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ