Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Մայիսի 12-ին, ժամը 01.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի կույրերի միության մոտակայքում` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան ասֆալտը վնասվելու հետևանքով արգելափակվել է. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռ.Պատկանյան փողոցի հասցեի մոտակայքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 33PU492 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է «էջմիածնի ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կողմից շինարարական աշխատանքների արդյունքում առաջացած փոսում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: