Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

Երեք ամիս անց



 



Աշնանը արձակուրդից վերադարձած, քառյակը նկատել է, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել…



 



Իմաստուն



 



Ժողովուրդն ասում է` ում սայլը նստես, նրա հորովելը կկանչես: Եվ իրոք, ԲՀԿ-ական հրաշալի երգեր երգողները վերջերս շատացել են:



 



Խոհարարի խոհեր



 



Որպեսզի ստանանք կատարյալ աջաբսանդալ, պետք է վերցնել մի քանի գլուխ ՕԵԿ, մանր կտրատել, լցնել նախապես պատրաստած քառյակի վրա և դնել կրակին:



 



Տաշած քարը գետնին չի մնա, խաշած ձուն` սեղանին



 



Հայկական ռադիոն ՙՎաշինգտոն փոստ՚-ին հարցնում է.



 



-Հը, ո՞նց է մեր նոր դեսպանը:



 



-Ամեն ինչ հրաշալի է, շատ պատրաստված անձնավորություն է,- պատասխանում է ամերիկյան պարբերականը,- չենք հասկանում միայն, թե ինչու են հայերը արտագաղթում Լոս Անջելեսից:



 



Էդիկ Անդրեասյան