Տոտալ բեսպրեդելի ինդուլգենցիա՞

Տոտալ բեսպրեդելի ինդուլգենցիա՞

Արձանագրենք պարզապես, որ այն, ինչ անում են մարդկանց հետ հայաստանյան քաղաքների փողոցներում Հայաստանի ներկայիս իշխանությունները` ոստիկանական գույնզգույն «գլխարկների» ձեռքերով և ոտքերով, արվում է, այսպես կոչված, «ժողովրդավարական աշխարհի» ճչացող «համաձայնությամբ», որի համար իրականում գոյություն չունեն ոչ մարդու իրավունքների, ոչ ժողովրդավարության ակնհայտ ոտնահարումնեեր։

Պետք է ընդունել, որ փաշինյանական իշխանությունն իր իսկ ժողովրդի նկատմամբ տոտալ տեռորի քարտ-բլանշ է ստացել տարբեր «եվրոամերիկացիներից» և դա այլևս փաստ է։ Որքան էլ ցինիկ հնչի, դա նորմալ է «ռեալ պոլիտիկի» համատեքստում: Եւ քանի դեռ փաշինյանական իշխանությունն առաջ է տանում Թուրքիայի, Ադրբեջանի շահերը` եվրոպացիների և ամերիկացիների նպատակների ու խնդիրների համատեքստում, «համաշխարհային հանրությունն» անտարբեր է լինելու հայ ժողովրդի իրական իրավիճակի ներքո և այն «բեսպրեդելի» նկատմամբ, որը կատարվում է Հայաստանում։

Ի՞նչ անել։ Նախ ընդունել այս իրողությունները և հասկանալ, որ իշխանությունը փաստացի տոտալ բեսպրեդելի «ինդուլգենցիա»ունի արևմտամետ դրսերից։ 

Երկրորդ՝ իշխանությունների բեսպրեդելն ու ուժային ակցիաները՝ ճնշելու բողոքները հայ հասարակության ներկայիս բարոյահոգեբանական կոնֆիգուրացիայում, ընդամենը հանգեցնելու են բողոքների կարծրացման, հետևաբար միանշանակ կարելի է արձանագրել, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում սկսել է անդառնալի բնույթ կրել։

Արման Աբովյան