Նախկին «ժառանգական» Կարինե Հակոբյանը կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի «Երեւան TV»-ում

Նախկին «ժառանգական» Կարինե Հակոբյանը կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի «Երեւան TV»-ում

Նախկին «ժառանգական» Կարինե Հակոբյանն առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի «Երեւան TV»-ում՝ հասարակական եւ իրավական ոլորտի պատասխանատուի պաշտոնում: Նրան վերջին օրերին հաճախ կարելի է տեսնել հեռուստատեսության շենքում: Բայց տիկին Հակոբյանը մեզ հետ զրույցում ասում է, որ «դեռ որոշակի չէ» իր աշխատանքի անցնելը, եւ այցելությունները բացատրում է պայմաններին ծանոթանալու հանգամանքով: Ինչպես մյուս կուսակցական հեռուստաընկերությունները, այս մեկն էլ բացառություն չի լինելու, եւ ՕԵԿ քարոզչությամբ է զբաղվելու: «Դուք պատրա՞ստ եք դրան»,- հարցրել է մեր լրագրողը։



 



«Մի քանի հանդիպումների ժամանակ ինձ հակառակն է ասվել, որ նպատակը Հայաստանի անկախ մամուլի կայացումն է, եւ իբր այդ հեռուստաընկերությունն աշխատելու է լինել այդպիսին: Եթե հնարավորությունները տալիս են, գուցե կարելի է փորձել»,- պատասխանել է Կարինե Հակոբյանը: «Ոլորտը, որը ես եթե համակարգեմ, ուղղված է լինելու նրան, որ մեր իրավական համակարգի խոցելի երեւույթների մասին կարողանանք ոչ միայն բարձրաձայնել, այլեւ կարողանանք օգնել դրանց լուծմանը: Եթե չէ, իհարկե, ես ուրիշ շարժառիթ չունեմ այնտեղ աշխատելու, նպատակը դա է»: