Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սկանդալների կենտրոնում էր հայտնվել

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սկանդալների կենտրոնում էր հայտնվել

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սկանդալների կենտրոնում էր հայտնվել. նախ «Ժառանգության» վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանի հետ կապված նոր տեղեկություն տարածվեց, որ ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանն է եղել ԱԱԾ աշխատակցի միջնորդը՝ նրա միջոցով է Վլադ Հակոբյանը ծանոթացել Մանուկյանի հետ: Ապա Ֆեյսբուքում մի դիմորդի գրառում տեղադրվեց, որտեղ նա պատմում էր, թե ինչպես են ընդունելության քննության ժամանակ շպարգալկաներ ու բջջայիններ շրջանառվել, իսկ իրեն ու եւս մի դիմորդի խանգարել են եւ դուրս արել քննասրահից: