Լավ, բա էդ ամբողջ Բրազիլիայում մի հատ Տիգրան Սարգսյան չկա, որ վաղը մեռելոց հայտարարի…

Լավ, բա էդ ամբողջ Բրազիլիայում մի հատ Տիգրան Սարգսյան չկա,  որ վաղը մեռելոց հայտարարի…

… Իսկ ես կարծում էի, թե Հայաստանում ֆուտբոլից բացի ուրիշ դարդ ու ցավ էլ ունենք: Առավոտ շուտ, սոցիալական ցանցերի ուսումնասիրությունից հետո, պարզեցի, որ մեր քաղաքական գործիչներին, կուսակցական ընկերներին անխտիր կարելի է ընդգրկել ֆուտբոլային մեկնաբանության աշխարհի առաջնություն: Լսենք նրանց: «Ստյոպա Սաֆարյանը հայտնում է.  «Ստույգ տեղեկության ա եկել Բրազիլիայից, որ դարպասապահին գերմանական հատուկ ծառայությունները վերբովկա են արել չերեզ Մերկելի օգնական, Նեյմարիս վնասվածք պատճառեցին, որովհետեւ հրաժարվել էր հավաքագրվել, Մեսսին ՀՀԿ տատիի անեծքի տակ ա մնացել: Բա ի՞նչ էիք ուզում»: Սամվել Մարտիրոսյանը որոշել է ֆուտբոլային մուննաթների ժողովածու ստեղծել. «Էկել էք, մեր տոնը փչացնում եք, ո՞ր ինչ անեք․ բրազիլիական ժողովրդական մունաթ»: Վարդան Հակոբյանը մեկնաբանում է. « Աչքիս Բրազիլիայի հավաքականին լֆիկը կեղծելա: 7-0 խայտառակություն »: Հրանտ Տեր- Աբրահամեանը թաթա է տալիս. հիմա հասկացա՞ք Գերմանիան ի՞նչ ա, երբ բացվում ա ): Հրանտ Մելիք - Շահնազարյանն էլ եզրահանգում է անում. Դե եթե հնարավոր է մի խաղակեսում 5 գոլ խփել, ուրեմն ամեն ինչ լավ է։ Go Brazil!)))): Իսկ Զառան, Զառա Հովհաննիսյանը անգամ ֆուտբոլ նայելուց պայքարը չի մոռանում. քաղաքացիական պայքարում լինել գերմանացի )): Լևոն Բարսեղյանը գնահատական է տալիս. Խալկ ու խայտառակ եղան բրազիլացիք ... Արծրունի Ավետիսյանը քաղաքական ենթատեքստ է տալիս. « Ապրես Գերմանիա, միշտ այդպես աշխարհին ապացուցիր, որ թույլերին պետք է ջախջախել, խժռել, վերացնել։ Սակայն միևնույն է, մեր հայերը դրանից հազիվ թե դաս քաղեն»: Արամ Կարապետյանն էլ վերջն է, իրեն կոտորում է. « Լավ, բա էդ ամբողջ Բրազիլիայում մի հատ Տիգրան Սարգսյան չկա որ վաղը մեռելոց հայտարարի…»:



ՀԳ Էս էլ քանի տարի է՝ բամբարդիրովկայի տակ ենք ՀՀԿ-ի կողմից, մեր քաղաքական էլիտան այդքան չէր անհանգստացել…



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ