Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

Օգոստոսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։



Հայաստանի եզդիների ներկայացուցիչները նախարարի տեղակալին ներկայացրին իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։



Նախարարի տեղակալը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշեց, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները: