Պաշտոնական Ստեփանակերտը արձագանքել է Սոչիի հանդիպմանը

Պաշտոնական Ստեփանակերտը արձագանքել է Սոչիի հանդիպմանը

Արցախում կարևոր են համարում այն հանգամանքը, որ Սոչիի հանդիպման ընթացքում, որպես խնդրի լուծման միակ տարբերակ, շեշտվել է բացառապես խաղաղ ճանապարհը: «Մենք կարևորում ենք այս հանդիպումը, քանի որ զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը երբեք այդքան կոպտորեն չէր խախտել հրադադարի ռեժիմը, որքան դա արեց վերջին շրջանում»,- ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:



ԼՂՀ ղեկավարի խոսնակը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը շեշտվել է նաև Ռուսաստանի կողմից: «Եվ կարևոր է, որ Ռուսաստանն էլ դա կրկնեց` ցույց տալով, որ շահագրգռված է, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: Կարծում եմ, որ համանախագահող մյուս երկրներն էլ շահագրգռված են, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշել է Բաբայանը: