Հակառուսական ցույց՝ Բաթումում

Հակառուսական ցույց՝ Բաթումում

Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը Բաթումում այսօր անցկացրել է հակառուսական բողոքի ակցիա, գրում է apsny.ge կայքը:

Ակցիայի ընթացքում մասնակիցներն այրել են թղթի վրա տպված Ռուսաստանի Դաշնության դրոշը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ իրենք թույլ չեն տա ռուսական կայսերական քաղաքականության անցկացում և դրա մասսայականացում Վրաստանում: Ռուսաստանը նվաճող է, հավելել է նա: