Երևանի և Պրահայի միջև հնարավոր է համագործակցության համաձայնագիր կնքվի

Երևանի և Պրահայի միջև հնարավոր է համագործակցության համաձայնագիր կնքվի

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել փոխքաղաքապետ Վացլավ Նովոտնիի հետ:



Կողմերը անհրաժեշտ են համարել կոնկրետ քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Երեւանի եւ Պրահայի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը:



Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Պրահայի կենտրոնում 2014 թվականի ապրիլի 25-ին առաջին հայկական խաչքարի բացումը Հայ առաքելական եկեղեցու՝ Չեխիայում պաշտոնական գրանցում ստանալու կապակցությամբ եւ ի նշան հայ-չեխական բարեկամության: Նա խորհրդանշական է համարել խաչքարի բացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:



Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել Պրահայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: