ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի դեսպանին

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:



ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լ. Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի գնահատականները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եռյակի ձեւավորման եւ գործունեության կարեւորությունը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման եւ արմատական փոփոխություններ անցկացնելու գործում:



Տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակում արտաքին քաղաքական հարցերի, մասնավորապես, հայ-վրացական հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:



Հանդիպմանը մասնակցում էր Վրաստանի փոխդեսպան Գեորգի Սագանելիձեն: