«Ժառանգությունում» տարակարծություններ կան

«Ժառանգությունում» տարակարծություններ կան

Հայաստանի եւ ԵՏՄ անդամ մյուս երկրների ստորագրած համաձայնագիրը, որով հաստատվում է ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, նախատեսվում է ԱԺ արտահերթ նիստով քվեարկության դնել նոյեմբերի 17-ին: Քվեարկելու հարցում տարակարծություններ կան «Ժառանգություն» խմբակցությունում: Ռուբիկ Հակոբյանը հայտնի է իր ռուսամետ ուղղվածությամբ, Թեւան Պողոսյանը մշտապես հանդես է գալիս արեւմտյան կողմնորոշման նախապատվությամբ, Զարուհի Փոստանջյանը խիստ դեմ է ԵՏՄ-ին, իսկ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հանրահավաքային հարթակներում ոչ դեմ, ոչ կողմ «դիրքորոշմամբ» է հանդես գալիս: Ինչպե՞ս են մեկ քվեարկության մեջ ամփոփելու այս իրարամերժ դիրքորոշումները: Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մեր ավելի վաղ տարածած հայտարարությանը համահունչ` դատապարտում ենք այն»: Կարո՞ղ է ձեռնպահ լինեք: «Եթե դատապարտում ենք, ուրեմն դեմ ենք քվեարկելու»: