Լուրջ անհամաձայնություն է եղել Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի միջև

Լուրջ անհամաձայնություն է եղել Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի միջև

ՀԱԿ մեր աղբյուրների փոխանցմամբ` լուրջ անհամաձայնություն է եղել Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ` քաղաքական մարտավարության հետ կապված: Երբ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին տեղյակ է պահել, որ մինչեւ փետրվար միտինգ չի լինելու, դա դուր չի եկել վերջինիս: Սակայն խնդիրը միայն իշխանության հետ համաձայնության գնալը չէ, այլ այն, որ միտինգները շատ թանկ հաճույք են: Ինչպես տեղեկացրեց ՀԱԿ մեր զրուցակիցը` յուրաքանչյուր միտինգավորի մարզերից Երեւան հասցնելը նստում է 10-12 հազար դրամ, ինչն աստղաբաշխական թիվ է դառնում լուրջ մասսա հավաքելու դեպքում: