Հիմա մենք մեր ցավը քաշե՞նք, թե՞ մեր գեներալների կռները բռնենք, որ Բաքու չգնան

Հիմա մենք մեր ցավը քաշե՞նք, թե՞ մեր գեներալների կռները բռնենք, որ Բաքու չգնան


Մանվելից բացի էլի շատ գեներալներ հայտարարություններով հանդես կգան ու մինչև Բաքու կգնան, Ալիևին ծնկի կիջեցնեն ու կասեն՝ մինչև ծնկաչոք հրադադար չմուրաս, Բաքվից դուրս չենք գա:
Աֆեկտային իրավիճակներում նման խոսքերը դուրալի են թվում, ողջ կյանքում չաշխատած «լինծյայ» Թորոսիկը, երբ նման խոսքեր է լսում, հորանջելով ասում է. «Արա՜, թողեք էլի, երբ որ Մանվելը խոսում է, դուխս բարձրանում է: Ուզում եմ գնամ ԿասպԻՑ գյոլում Հեյդարին խեղդեմ»: Իսկ երբ կողքից մեկը հանդարտության կոչ է անում, արծիվ են կտրում՝ դավաճան հայվան, խի՞ չես թողնում, որ ԿասպԻՑ գյոլ գնամ ու Հեյդարի վզից բռնեմ:
Կատակելու սիրտ չունեմ, ասածս գուցե կատակի պես է հնչում, բայց շատ լուրջ եմ ասում: Մեկ – մեկ մտածում եմ՝ եթե մեր նախկին գեներալները, ասենք՝ Համազասպ Բաբաջանյանը, Հովհաննես Բաղրամյանը, էլ չշարունակեմ, կենդանի լինեին, նման բաներ կասեի՞ն: Էլ քթի տակ չծիծաղեք: Դա փորձառու գեներալի խո՞սք է, թե՞ տաքարյուն զինվորի: Հիմա մենք մեր ցավը քաշե՞նք, թե՞ մեր գեներալների կռները բռնենք, որ Բաքու չգնան ու Ալիևի ոսկի ատամը չքաշեն: Մանվելին կուզեի հարցնել՝ գեներալ ջան, ինչպե՞ս ես գտնում, այսօրվա կռիվն ու 20 տարի առաջվա կռիվը նու՞յնն են լինելու: Ռազմական բախումների կիզակետում միայն մե՞նք ենք ու Ալիևը:
Որ Մաքսային միություն պիտի մտնեինք, առաջի գործոնը ռազմական անվտանգության ապահովումն էիք համարում: Ադրբեջանցին էլ չի կարա թպրտա: Հիմա ի՞նչ եք իրար խառնվել, թող մեր մեծ ու հզոր Ռուսաստանն էլ պատժի անհնազանդ Ալիևին: Դրանով «Ռուսաստանի չարախոսների» լեզուները բները կմտնեն:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ