Հայաստանը դարձավ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Հայաստանը դարձավ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Նոյեմբերի 14-ին Արգենտինայի Մենդոսա քաղաքում տեղի ունեցավ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության 12-րդ գլխավոր վեհաժողովի նիստը:



Չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Արգենտինայում Ադրբեջանի դեսպանի կողմից կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտելու ուղղությամբ ներդրված ջանքերին` նիստի ընթացքում Հայաստանը հանդիսավոր արարողությամբ հայտարարվեց Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:



Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց կազմակերպությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ՝ անդրադառնալով Հայաստանի գինեգործության հազարամյա ավանդույթներին և Հայաստանում առկա գինեգործության համաշխարհային պատմության եզակի հուշարձաններին։