50 մարդ է զոհվել Աֆղանստանում՝ վոլեյբոլի խաղի ժամանակ

50 մարդ է զոհվել Աֆղանստանում՝ վոլեյբոլի խաղի ժամանակ

Առնվազն 50 մարդ է զոհվել Աֆղանստանի արևելքում՝ վոլեյբոլի խաղի ժամանակ, ևս 60-ը ստացել է տարբե աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Պակտիկա ն շրջանում: 



Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը: Իշխանությունների տվյալներով զոհվել են հիմնականում խաղաղ բնակիչներ:



Ինչպես գրում է BBS News-ը ահաբեկչական ակտը տեղի է ունեցել մի քանի ժամ այն բանից հետո, երբ Աֆղանստանի խորհրդարանը կողմ է քվեարկել մի օրինագծի, որով նախատեսվում է երկրի տարածքում պահել մոտ 12 հազար օտար զինվորականների:



Ասենք նաև, որ նոյեմբերի 21-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում մեծացնելու մասին: Ըստ այդ հրամանագրի՝ ամերիկացի զինվորականներին իրավունք է տրվել նաև անմիջական մասնակվություն ունենալ գրոհայինների դեմ մղվող մարտերում: