Լճաշեն-Չկալովկա ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

Լճաշեն-Չկալովկա ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

Նոյեմբերի 24-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ Լճաշեն-Չկալովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Սևան – Գավառ հատվածի 14-րդ կմ-ում «Սանյոնգ» մակնիշի KK280A50 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան:



Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված: