Լյուդմիլա Սարգսյանը հրավեր լինելու դեպքում կմասնակցի ԲՀԿ կազմակերպած համաժողովին

Լյուդմիլա Սարգսյանը հրավեր լինելու դեպքում կմասնակցի ԲՀԿ կազմակերպած համաժողովին

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ անկախ այն հանգամանքից՝ ՀԱԿ-ը կմասնակցի, թե ոչ, դուք, որպես Վերակազմյալ ՍԴՀԿ ղեկավար, կմասնակցեք՝ ՀԱԿ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ դուք ինձ որպես հենց արտախորհրդարանական Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետի եք հարցնում: Եվ լինելով պատգամավոր ու ՀԱԿ խմբակցության անդամ՝ զուգահեռ նաև ՎՍԴՀԿ ատենապետ եմ: Այս դեպքում թե ՀԱԿ խմբակցությունը, թե ՎՍԴՀԿ-ն համագործակցում են Գագիկ Ծառուկյանի ու նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Հետևաբար մեր մասնակցության դեպքում ոչ մի խնդիր չեմ տեսնում»:



Ասենք, որ ավելի վաղ ՀԱԿ Խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցում և հարցեր է քննարկում երկկողմ հանդիպումներով կամ եռյակի ձևաչափով, այդպիսով հարցականի տակ դնելով հունվարի 20-ին նախանշված համաժողովին Կոնգրեսի մասնակցությունը: