Սուտ է. Ուրիխանյանը՝ Ծառուկյանի՝ մանդատը վայր դնելու և քաղաքականությունից հեռանալու մասին

Սուտ է. Ուրիխանյանը՝ Ծառուկյանի՝ մանդատը վայր դնելու և քաղաքականությունից հեռանալու մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը սուտ է որակում տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից և վայր դնում մանդատը:



«Սուտ, սուտ,-բացականչեց Տիգրան Ուրիխանյանը,-իհարկե, սա իր պատասխանի տիրույթում է, բայց ես վստահաբար պատասխանում եմ»:



Ճշգրտող հարցին էլ, թե Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռանո՞ւմ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»։



Նշենք, որ «Ա1 պլյուս»-ը, հղում անելով իր ԱԺ-ում շրջանառվող տեղեկություններին՝ գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից, վայր է դնում պատգամավորական մանդատը, իսկ մանրամասները խոստացել էր հրապարակել ավելի ուշ: