Նախարար Օհանյանը Պենտագոնի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցությունը

Նախարար Օհանյանը Պենտագոնի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցությունը

Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին:



Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը և ԱՄՆ եվրոպական հրամանատարությունից ժամանած բարձրաստիճան ներկայացուցիչներ:



Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի` նշելով, որ «համագործակցությունն իրականացվում է թափանցիկության ու փոխադարձ վստահության մթնոլորտում և դինամիկ զարգացում է ապրում»:



Հանդիպմանը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: