Հայտնի է միասնական քննությունների ժամանակացույցը

Հայտնի է միասնական քննությունների ժամանակացույցը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:

Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. Հունիսի 11` «Քիմիա», «Ռուսաց լեզու», հունիսի 14` «Օտար լեզուներ», հունիսի 18` «Մաթեմատիկա», հունիսի 21` «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 25` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», հունիսի 28` «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 41 քննական կենտրոնների ցանկը՝ 14-ը՝ Երևանում և 27-ը՝ մարզերում։