«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամները շոկի մեջ էին

«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամները շոկի մեջ էին

«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամները, որոնք մինչեւ անցած տարեվերջ իշխանափոխություն էին խոստանում, բայց Ծառուկյանի հետ հանդիպումից հետո համաձայնել էին այն հետաձգել մինչեւ այս տարվա մարտ, երեկ շոկի մեջ էին: Նրանք խորհրդի նիստ են արել, բայց այդպես էլ որոշում չեն կայացրել, ու որոշվել է միայն եռյակի լիդերների հետ հանդիպումից ու բացատրություններ պահանջելուց հետո հայտարարությամբ հանդես գալ: Ռազմիկ Պետրոսյանը մեր լրագրողին ասել է, որ հավանաբար այսօր հանդես կգան հայտարարությամբ: Իսկ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, «ի՞նչ եք անելու» հարցից անակնկալի եկած, ասել է. «Ի՞նչ պիտի անենք, հո խարակիրի չե՞նք անելու»: Հետո ասել է, թե իրենք ժողովրդի կողքին եղել են եւ շարունակելու են մնալ: